ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Կառավարությունը որոշել է տնտեսել սուբվենցիոն ծրագրերի վրա

Կառավարությունը որոշել է տնտեսել սուբվենցիոն ծրագրերի վրա
08.11.2023 | 07:33

2024թ պետական բյուջեի նախագծից պարզ է դառնում, որ Երևանին հատկացվող գումարները կրճատվում են (շուրջ հինգ միլիարդ դրամով) և կրճատվում են ոչ թե պարգևավճարների կամ ներկայացուցչական ծախսերի ու գործուղումների, այլ կարևոր ուղղության համարվող սուբվենցիոն ծրագրերի մասով։

Ինչո՞վ է սա պայմանավորված։ Նրանով, որ ներկայիս կառավարող ուժը, իր սեփական շահը գերադասելով հանրային շահից, 2023թ. պետբյուջեից Երևանի կապիտալ շինարարության ծախսերի համար հատկացրել է աննախադեպ մեծ գումարներ` Երևանի քաղաքապետի ընտրությունների նախօրեին։ Ինչու՞։

Պատճառը շատ պարզ է` իշխանական թեկնածուն, հանրային գումարները ծախսելով այս կամ այն ծրագրի վրա, կարողացավ նախընտրական քարոզարշավ անել, ըստ էության, ինքն իրեն գովազդելով պետական միջոցներով և իր բուն պարտականություններից բխող աշխատանքը որպես նախընտրական ցուցադրելով։

Իսկ հիմա էլ եկել է «գերածախսը» հետ բերելու ժամանակը, և կառավարությունը որոշել է տնտեսել սուբվենցիոն ծրագրերի վրա։

Եթե կառավարող ուժը և քաղաքային իշխանությունները իրոք ցանկանում են տնտեսել հարկատուների գումարները, ապա դա ունի հստակ լուծում` կրճատեք ճոխությունների վրա ծախսվող գումարները՝ ներկայացուցչական ծախսերը, գործուղումների գումարները, պարգևավճարները, ուռճացված անձնակազմի ծախսերը և այլն։

Ի դեպ, որպես ավագանու անդամ ես ներկայացրել եմ համապատասխան որոշման նախագիծ, որով նախատեսվում է արգելել քաղաքապետի երդմնակալության արարողության վրա ծախսել 2 մլն-ից ավելի գումար։ Այդ որոշումը պետք է ներառվի ավագանու առաջիկա նիստի օրակարգում։

Հուսով եմ, որ այդ նախագիծը հավանության կարժանանա ավագանու կողմից, և առնվազն այս մեկ հոդվածով կկարողանանք տնտեսել հարկատուների գումարները։

Հայկ Գրիգորյան

Դիտվել է՝ 2586

Մեկնաբանություններ